Մատչելիության հղումներ

Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքը


Ցուցարարները Գլխավոր դատախազության շենքի մոտ են։

«Սկսում ենք Դատախազության շենքի շրջափակումը», - հայտարարեց Փաշինյանը։

Հայտարարությունից հետո ցուցարարների մի մասը մնաց Դատախազության գլխավոր մուտքի մոտ, իսկ Փաշինյանն իր մյուս համակիրների հետ մոտեցավ շենքի հետնամասին, որտեղ տեղակայված է Վճռաբեկ դատարանը և հայտարարեց՝ շենքը պետք է երկու կողմից շրջափակել։

Նշենք, որ երկու գերատեսչությունների մուտքերն էլ կողպված են։

Հիշեցնենք՝Փաշինյանը հայտարարել է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխություն սկսելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG