Թուրքիայի ընդդիմությունը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կոչ է անում:
«Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին առաջարկում է նախագահի և խորհրդարանի ընտրությունները հաջորդ տարվա նոյեմբերի փոխարեն անցկացնել առաջիկա օգոստոսին: Նրա խոսքով՝ ստեղծված տնտեսական և քաղաքական իրավիճակում «չպետք է սպասել մինչև հաջորդ տարի»:
Արձագանքելով ընդդիմադիր գործչի կոչին՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ պաշտոնական կառույցները կուսումնասիրեն առաջարկը:
Շուրջ մեկ տարի առաջ Թուրքիայում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնցով էականորեն ընդլայնվել են նախագահի լիազորությունները: