Մատչելիության հղումներ

Պուլիցերյան մրցանակ՝ The New York Times-ին ու The Washington Post-ին


ԱՄՆ - The Washington Post-ի խմբագիր Մարթի Բարոն, Վաշինգտոն, 16 ապրիլի, 2018թ․
ԱՄՆ - The Washington Post-ի խմբագիր Մարթի Բարոն, Վաշինգտոն, 16 ապրիլի, 2018թ․

Դոնալդ Թրամփի վարչակազմի գործունեության և ամերիկյան ընտրություններին Կրեմլի միջամտության մասին հրապարակումների համար The New York Times ու The Washington Post թերթերը արժանացել են Պուլիցերյան մրցանակի՝ «Ազգային լուրեր» անվանակարգում:

Լրագրության և գրականության ոլորտի ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակին են արժանացել նաև The New York Times-ն ու The New Yorker ամսագիրը ՝ հասարակությունում բարձր դիրք զբաղեցնող անձանց կողմից սեռական ոտնձգությունները բացահայտող հրապարակումների համար:

«Միջազգային լրագրություն» անվանակարգում գլխավոր մրցանակը այս տարի ստացել են Reuters լրատվական գործակալության լրագրողները՝ մասնավորապես Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի կոշտ մեթոդների մասին պատմող նյութերի համար:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ Նյու Յորքում՝ Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցում:

Ավելի քան մեկ դար է՝ ամեն տարի Պուլիցերյան մրցանակ է հանձնվում 21 անվանակարգերում՝ լրագրության, գրականության, թատրոնի, պատմության և երաժշտության ասպարեզներում ձեռքբերումների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG