Մատչելիության հղումներ

Պենտագոնը հերքում է իր մասնակցությունը Հոմսի ավիաբազայի վրա հրթիռային հարձակմանը


ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Արլինգթոնում, Վիրջինիա նահանգ, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Արլինգթոնում, Վիրջինիա նահանգ, արխիվ

Պենտագոնը հերքում է իր մասնակցությունը Հոմսում սիրիական կառավարական զորքերի դեմ ուղղված հրթիռային հարձակմանը, որը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել անցած գիշեր:

«Ներկայումս այդ շրջանում ԱՄՆ-ը որևէ ռազմական ակտիվություն չի դրսևորում», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը:

«Շայրաթ» ավիաբազայի վրա հրթիռային հարձակման մասին հաղորդել էր սիրիական SANA պետական գործակալությունը, սակայն թե ում կողմից էր հարձակումը՝ չի հստակեցվում: Գործակալության տվյալներով՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են հրթիռները:

Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի հաստատել այս տեղեկությունները:

Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ ռազմածովային ուժերը հենց «Շայրաթ» ավիաբազայի վրա էին արձակել 50 թևավոր հրթիռներ: Հարվածը հասցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ ի պատասխան Իդլիբում սիրիական օդուժի կողմից քիմիական զենքի կիրառմամբ հարվածների, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG