Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ բողոքի ակցիաների ժամանակ որոշ ցուցարարներ «չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետում ոստիկանների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ»:
«Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Քրեական գործի քննությունը շարունակվում է», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ բողոքի ակցիաների ընթացքում խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները, որոնց հիմքով քրեական գործեր են հարուցվել: