Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան երկուշաբթի օրը հայտարարել են, որ ռուսաստանյան կառավարության աջակցությունը վայելող հաքերները կիբերլրտեսության շրջանակում վիրուս են տարածել համաշխարհային համակարգչային ցանցում:
Վաշինգտոնում և Լոնդոնում պնդում են, որ այդ արշավն ուղղված է պետական կազմակերպությունների, ձեռնարկությունների և կարևոր կառույցների ենթակառուցվածքների դեմ:
Սպիտակ տան կիբերանվտանգության հարցերով համակարգող Ռոբ Ջոյսը հայտարարել է, որ ամեն անգամ կիբերտարածքում «չարադիտական գործունեություն» հայտնաբերելիս՝ լինի Կրեմլի կամ այլ պետական սուբյեկտների կողմից, ԱՄՆ-ը հակահարված է տալու, ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է փոխանցում Reuters լրատվական գործակալությունը: