Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի»-ն դատապարտում է քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան, արխիվ
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան, արխիվ

Այսօր «բռնակալական համակարգը սպասարկող և ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր», - հայտարարում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Ընդդիմադիր կուսակցությունը «խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի և հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման»։

«Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝ տարանջատվել բռնակալությունից և կատարել իրենց առաքելությունը. հարուցել քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության և համայն մարդկության համար առանձնապես վտանգավոր անձանց», - ասված է հայտարարությունում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG