Մատչելիության հղումներ

Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը փակած ակտիվիստին


Վրաերթի ենթարկված Մայիս Սիմոնյան

Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագրի շրջանակներում ուսանողները փակել էին Խորենացի - Մաշտոց խաչմերուկը։

Խցանման մեջ հայտնված վարորդներից մեկը վրաերթիենթարկեց իր ճանապարհը փակած ցուցարարներից Մայիս Սիմոնյանին:

Վերջինս ընկավ մեքենայի վրա, վարորդը փոխանակ արգելակելու, մեծացրեց մեքենայի արագությունը։ Սիմոնյանին հաջողվեց ցատկել մեքենայից։ Նա ձեռքի, պարանոցի և ականջի վնասվածքներ ստացավ։

Շտապօգնության բժիշկներն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո առաջարկեցին նրան տեղափոխել հիվանդանոց, երիտասարդը մերժեց առաջարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG