«Ռուսաստանը կիբերհարձակում է իրականացրել Գերմանիայի կառավարության` մասնավորաբար արտաքին գործերի նախարարության սերվերների դեմ», - կիրակի օրը ZDF հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:
Ավելի վաղ գերմանական աղբյուրները տեղեկացրել էին, որ կառավարական սերվերների դեմ «մեկուսացված կիբերհարձակումը արձանագրվել է 2017 թվականի դեկտեմբեր ամսին»:
Հեյկո Մաասը նաև նշել է, որ Մոսկվան վերջին շրջանում մի շարք այլ խնդրահարույց գործողությունների ևս դիմել է, մասնավորաբար` «Սկրիպալների գործը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը, Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորմանն ուղղված առաջընթացի բացակայությունն ու միջամտությունը Արևմուտքում անցկացվող ընտրություններին»: