Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ է Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում


Լարված իրավիճակ է Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում. քաղաքացիները նստել են գետնին` փակելով փողոցը։

Ոստիկանները փորձեցին հեռացնել ցուցարարներին երթևեկելի մասից և բացել ճանապարհը, բայց ապարդյուն։

Ցուցարարները թույլ տվեցին անցնել միայն մեկ մեքենայի, որի վարորդը հայտնեց, որ մանկահասակ երեխան վատառողջ է և տեղափոխում են հիվանդանոց։

Նշենք, որ ոստիկանները փակել են Պռոշյան-Բաղրամյան, Դեմիրճյան Բաղրամյան-խաչմերուկները։

Երկաթյա արգելապատնեշով ոստիկանները փակել են նաև Մոսկովյանից մի փոքր վերև՝ Բաղրամյան պողոտայի հատվածը, ինչպես նաև երկու շարքով պատ են կազմել։

Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարումը որպես վարչապետ շարունակելու դեմ պայքարը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որով նախատեսում է, մասնավորապես, այսօր առավոտից փողոցների, կամուրջների, մետրոպոլիտենի արգելափակում:

Այսօր առավոտյան ցուցարարները արգելափակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG