Հայաստանի տարածքում ապրիլի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը երեկ և անցած գիշեր նվազել է 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով, այսօրվանից նույնքան կբարձրանա: