Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զգուշացնում է Սիրիային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգները զգուշացրել է Սիրիային, որ կազմ ու պատրաստ է նոր հարվածներ հասցնել, եթե Ասադի վարչակազմը կրկին քիմիական զենք կիրառի սեփական ժողովրդի դեմ:

Հայտարարությունը հնչել է Նահանգների և դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից նախօրեին Սիրիայի դեմ իրականացված հրթիառային հարձակումից հետո, որը Ասադի վարչակազմի դեմ արևմտյան ամենաուժգին հարվածն էր արդեն յոթ տարի Սիրիայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ընթացքում։

Արևմուտքը պնդում է, թե Ասադի վարչակազմը անցած շաբաթավերջին քիմիական զենք է կիրառել Դամասկոսից քիչ հեռու՝ Դումա քաղաքում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները՝ տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG