Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հրապարակեց վերջնական արդյունքները. Ալիևը չորրորդ անգամ հաղթեց ընտրություններում


Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է շաբաթասկզբին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն չորրորդ անգամ անընդմեջ հաղթել է Իլհամ Ալիևը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ավտորիտար կառավարմամբ հայտնի ղեկավարի օգտին քվեարկել է ադրբեջանցիների 86.2 տոկոսը, մինչդեռ պայքարի դուրս եկած մյուս թեկնածուները ստացել են առավելագույն դեպքում 3 տոկոսի աջակցություն: Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտել էին քվեարկությունը, որն ըստ միջազգային դիտորդների ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով ու քաղաքական ճնշումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG