Մատչելիության հղումներ

Արևմուտքը Սիրիայի հարցով նոր բանաձև է առաջարկում


Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան առաջարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր բանաձև ընդունել Սիրիայի վերաբերյալ, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ֆրանսիայի հեղինակած փաստաթուղթը նախատեսում է «անկախ մեխանիզմներ ստեղծել»՝ Դումայում տեղի ունեցած հարձակումը հետաքննելու համար:

Արևմտյան կոալիցիան պնդում է, թե Սիրիայի կառավարական ուժերն անցած շաբաթավերջին Դամասկոսից քիչ հեռու գտնվող այդ քաղաքում քիմիական զենք են կիրառել, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

Բանաձևը կոչ է անում Սիրիայի նախագահին համագործակցել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության հետ, որի փորձագետներն այս պահին քննություն են իրականացնում Դումա քաղաքում: Բացի այդ, արևմտյան կոալիցիան հորդորում է Սիրիայի իշխանություններին առանց նախապայմանների, կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Ակնկալվում է, որ փաստաթղթի քննարկումները կսկսվեն այսօր երեկոյան, քվերակության ժամկետը դեռ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG