Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ


Տեսարան Երևանից, արխիվ
Տեսարան Երևանից, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում, ապրիլի 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Ղարաբաղի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:

Ըստ նախարարության, օդի ջերմաստիճանը 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-ից 5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Ղարաբաղում՝ 8-ից 10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-19-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG