Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է, որ իրանական ԱԹՍ֊ը պայթուցիկ նյութեր է կրել


Իսրայելը հայտարարում է, թե իր օդային տարածքում ամիսներ առաջ կործանված իրանական անօդաչու թռչող սարքը զինված է եղել պայթուցիկ նյութերով՝ հրեական պետության դեմ հարձակում իրականացնելու համար:

Այսօր տարածած պաշտոնական հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե փետրվարի 10-ին տեղի ունեցած այդ միջադեպով Իրանն առաջին անգամ է փորձել ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի դեմ՝ դաշնակիցների, այդ թվում՝ «Հըզբոլա»-ի հետ համագործակցելու փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG