Մատչելիության հղումներ

Թուրքիան ողջունել է Սիրիայի կառավարության դեմ օդային հարձակումները


Թուրքիան ողջունել է Սիրիայի կառավարության դեմ օդային հարձակումները, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը:

«Մեր համոզմամբ, Նահանգների և դաշնակիցների կողմից իրականացված քայլերը համարժեք են ստեղծված իրադրությանը», ֊ ասել է արտգործնախարարության պաշտոնյան:

Մոսկվան արդեն քննադատել է պաշտոնական Անկարայի այս աջակցությունը։

«Դա սխալ է, եթե Թուրքիան տարաձայնություններ ունի Սիրիայի նախագահի հետ, դա դեռ չի նշանակում, որ պետք է արդարացնի ագրեսիան», ֊ հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG