Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահի «հաստատակամության առավոտը»


Սիրիայի նախագահական նստավայրը տեղական ժամանակով առավոտյան 9-ին Թվիթերով մի տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է նախագահ Բաշար ալ֊Ասադը մտնում իր ընդունարան:

Գրառումը վերնագրված է` «Հաստատակամության առավոտը»:

Ավելի վաղ «Ինտերֆաքսի» թղթակիցը տեղից հաղորդել էր, որ արևմտյան օդային հարվածներից Սիրիայի կառավարական շենքերն ու թաղամասերը չեն տուժել:

Սիրիայի արտգործնախարարությունն էլ կատարվածը որակել է որպես բարբարոսական ագրեսիա և պնդել, թե այն որևէ կերպ չի ազդի սիրիական ժողովրդի ու հերոսական բանակի վճռականության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG