Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի դեմ արևմտյան երեք երկրների օդային հարվածներն ու ընդգծում` դրանք անպատասխան չեն մնա:
«Վատագույն սպասումները դարձան իրականություն», ֊ Թվիթերում գրել է Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ հավելելով. - «Մենք զգուշացրել ենք, որ նման քայլերը անհետևանք չեն մնա: Կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է Վաշինգտոնի, Լոնդոնի ու Փարիզի վրա: Ռուսաստանի նախագահին վիրավորելը անընդունելի է և անթույլատրելի»:
Ռուսաստանի Սենատի ներկայացուցիչ, պետական ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովն էլ հայտարարել է, թե «Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայում գործում են որպես մի հանցախումբ, որը վերացնում է իր դեմ ապացույցները, այդ թվում՝ բեմադրված քիմիական հարձակման մասին վկայող հետքերը»:
Դատապարտելով կատարվածը` ռուս սենատորը միաժամանակ նշել է, որ առայժմ խոսք չկա ռուս-ամերիկյան ռազմական առճակատման մասին։
«Ամերիկացիները և նրանց դաշնակիցներն ամեն բան արել են, որպեսզի թիրախում չհայտնվեն Սիրիայում գտնվող ռուսական ստորաբաժանումները», ֊ ասել է Կլիմովը: