Մատչելիության հղումներ

Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումները


Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումն ու պնդել, թե դրա հետևանքների համար պատասխանատու է լինելու Վաշինգտոնը:

«Այս հարձակումից հետո իրադրությունը տարածաշրջանում է'լ ավելի կբարդանա, և անկասկած, դրա պատասխանատուն կլինի ԱՄՆ-ը», - «Ֆարս» լրատվական գործակալությանն ասել է Իրանի Հեղափոխության պահապանների գվարդիայի փոխնախագահ Յադոլլահ Ջավանին։

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին էլ հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում հանցագործ է որակել Նահանգներին ու արևմտյան կոալիցիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG