Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի կործանել ԱՄՆ֊ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները


Ռուսաստանը հայտարարում է, թե չի կործանել ԱՄՆ֊ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:

Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե անցած գիշեր Սիրիայում արձակվել են ավելի քան հարյուր «օդ-երկիր» տեսակի հրթիռներ, սակայն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որևէ մեկին չեն հարվածել, քանի որ դրանք ուղղված չեն եղել Ռուսաստանի կողմից պաշտպանվող օբյեկտների դեմ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, թե սիրիական համակարգերն են իրենց միջոցներով տասնյակ հրթիռներ կործանել:

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե Ռուսաստանը տեղեկացված է եղել Միացյալ Նահանգների և դաշնակիցների՝ Սիրիայում նախատեսած համատեղ ռազմական գործողությունների մասին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Թվիթերում գրել է. - «Աշխարհը միավորվել է քիմիական ցանկացած զենք մերժելու դեմ, հատկապես, երբ այն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG