Մատչելիության հղումներ

Մասիսի գինու գործարանի մոտակայքում մի քաղաքացի ընկել է գնացքի տակ, տուժածի վիճակը ծանր է


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 13-ին, ժամը 15:32-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում (Պիկետ 9) տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի N3624/25 բեռնատար գնացքն Արարատ-Երևան պիկետ 10-ի մոտակայքում (592-րդ կմ) վրաերթի է ենթարկել՝ 1977 թ. ծնված Ա. Ղ.-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG