Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք անցկացվեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության


Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգումը կանխելու նպատակով պայքարի դուրս եկած «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները և «Հանուն Հայաստան պետության» ճակատը այսօր բազմամարդ հանրահավաք անցկացրեցին Երևանի Ազատության հրապարակում:

Մոտ մեկ ժամ տևած իր ծավալուն ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով բոլոր ընդդիմադիրներին միավորվել, իսկ իրենց աջակիցներին՝ այս գիշեր մնալ Ազատության հրապարակում, իսկ վաղվանից էլ դուրս գալ փողոց և շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակը՝ տապալելու խորհրդի նիստը, որի ընթացքում իշխող կուսակցությունը պատրաստվում է Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG