Մատչելիության հղումներ

Մոսկվան «կանխակալ» է համարում ադրբեջանական ընտրություններին Արևմուտքի տված բացասական գնահատականը


Մարիա Զախարովա, արխիվ
Մարիա Զախարովա, արխիվ

Ադրբեջանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի բացասական գնահատականը Մոսկվան «կանխակալ» է համարում: Նման գնահատական է հնչեցրել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները, ըստ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, անցել են քաղաքականապես կաշկանդված մթնոլորտում և այնպիսի օրենքներով, որոնք սահմանափակում են հիմնարար ազատություններն ու իրավունքները։ Այդ գնահատականը կիսել են մի շարք այլ արևմտյան կառույցներ, այդ թվում՝ Եվրամիությունը:

«Մենք լավ հասկանում էինք և ասում, որ Ադրբեջանում ընտրությունների հանդեպ մի շարք քաղաքական ուժերի կանխակալ վերաբերմունքն ակնհայտ էր դեռևս նախքան դրանց անցկացումը»,- հայտարարել է Զախարովան, հավելելով․ «Մենք նման վերաբերմունք նկատում ենք որոշ արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների, պաշտոնական շրջանակների վերբերմունքում, և ոչ միայն Ադրբեջանի, այլև մի շարք այլ երկրների հանդեպ: Խոսքն ընտրությունների հանդեպ կանխակալ, նախօրոք ձևակերպված մոտեցման մասին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG