Մատչելիության հղումներ

Բեռնատարների վարորդները փակել էին Գյումրի – Երևան մայրուղին՝ ի նշան բողոքի


Մի քանի տասնյակ բեռնատարների վարորդներ ի նշան բողոքի այսօր փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածը։ Ցուցարարները պահանջում էին չեղարկել Վարչական իրավախախտումների մասին օրենքի այն կետը, որով բեռնատար մեքենաների բեռների ծավալի սահմանափակում է մտցվել: Մոտ մեկ ամիս առաջ ուժի մեջ մտած օրենքի այս կետը թույլ է տալիս սահմանվածից ավելի բեռի յուրաքանչյուր 1 տոննայի համար 200 հազար դրամով տուգանել վարորդներին:

Ուջանում ճանապարհը փակած վարորդները պատմում էին, որ մեկ ամսվա ընթացքում իրենք մեծ քանակությամբ տուգանքներ են կուտակել:

Մի քանի ժամ ճանապարհը փակ պահելուց հետո վարորդների հետ բանակցելու եկավ ՏԿՏՏ նախարարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը։ Վերջինիս խոսքով՝ բեռնատարների նկատմամբ ստուգումները կկասեցվեն, իսկ մինչ այսօր գրանցված տուգանքները կուսումնասիրվեն տուգանված վարորդների դիմումների հիման վրա։

Փոխնախարարն «Ազատությանը» տեղեկացրեց, որ վարորդների հետ կքննարկեն իրենց պահանջները։ Վարորդներն էլ հայտարարեցին, որ եթե նորից իրենցից որևէ մեկին տուգանեն, հաջորդ ցույցը Բաղրամյան 26-ում են անելու՝ վարչապետի նստավայրի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG