Մատչելիության հղումներ

Փարիզը Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ ունի․ Մակրոն


Փարիզը Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ ունի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

«Կատարված հարձակման համար պատասխանատու են նախագահ Ասադի վերահսկողության տակ գտնվող ուժերը», - հայտարարել է Էմանյուել Մակրոնը ֆրանսիական FT1 հեռուստաընկերության եթերում՝ ընդգծելով՝ մեղավորները կստանան արժանի պատասխան: Թե երբ՝ Ելիսեյան պալատի ղեկավարը չի հստակեցրել:

Ֆրանսիայի նախագահն այսօր այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հաղորդվում է, որ երկու ղեկավարները համաձայնեցրել են իրենց քայլերը սիրիական ճգնաժամի շուրջ, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սիրիայից ստացվող վերջին հաղորդումների համաձայն, ապրիլի 7-ին Դամասկոսից քիչ հեռու գտնվող Դումա քաղաքում իրականացված հարձակման հետևանքով մոտ 70 մարդ է զոհվել: Սիրիայի իշխանություններն ու նրանց աջակցող Ռուսաստանը հերքում են քիմիական հարձակման մասին մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG