Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոն․ Միայն Ռուսաստանի իշխանություններն ունեին նախկին հետախույզին թունավորելու «միջոց ու շարժառիթ»


Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետները հաստատել են բրիտանական կառավարության վարկածը, ըստ որի ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը անցած ամիս թունավորվել էին նյարդապարալիտիկ նյութով: Նյութի անունը չի հրապարակվում, այն հասանելի է միայն կազմակերպության անդամներին:

Զեկույցի հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կրկին պնդել է, թե միայն Ռուսաստանի իշխանություններն ունեին նախկին հետախույզին թունավորելու «միջոց ու շարժառիթ»:

Մոսկվան կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG