Եվրամիությունը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների ոտնահարման լրջագույն դեպքերի կապակցությամբ:
Եվրոպական խորհրդի այսօր տարածած հայտարարության համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են Իրանի 82 քաղաքացիների, որոնց մեծ մասը դատավորներ են, դատախազներ ու իրավապահ համակարգի ներկայացուցիչներ:
Բացի այդ, արգելվում է Եվրամիության անդամ երկրներին Իրանին մատակարարել սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել երկրի ներսում ճնշումներ բանեցնելու կամ հեռահաղորդակցության ոլորտը վերահսկելու համար: