«Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը այսօր արդեն երկրորդ օրն է վկայություն է տալիս ԱՄՆ-ի կոնգրեսում:
Նրա վկայությունները, օրենսդիրների հարցերը հիմնակնում վերաբերում են «Ֆեյսբուքի» օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությանը, այդ տվյալների արտահոսքին և օգտագործմանը, ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին սոցցանցերի միջոցով Ռուսաստանի հնարավոր միջամտությանը:
Երեկ Կոնգրեսում Մարկ Ցուկերբերգի վկայությունները տևել են շուրջ հինգ ժամ: