Մատչելիության հղումներ

Թրամփ. «Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն»


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. - «Ռուսաստանը խոստացել է ցած գցել Սիրիային հարվածող բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, որովհետև նրանք կգան», և ավելացրել է. - «Դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում»:

Սիրիային հարվածող հրթիռները ցած գցելու մասին հայտարարել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպանը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հրաժարվել է մեկնաբանել դեսպանի խոսքերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG