Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական և ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաև երիտասարդական ՄԽՎ նիստերին:

ԱԺ հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը և Միհրան Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG