Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Մոսկվայում է


Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հո, արխիվ
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հո, արխիվ

Հյուսիսային Կորեան ցանկանում է սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսօր Մոսկվայում նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն:

«Մենք համոզված ենք, որ Կորեական թերակղզում ստեղծված կացությունը, այն իրադրությունը, որ ստեղծվել է Ռուսաստանի շուրջ, միջազգային հարաբերություններում առկա ներկա վիճակը` այս ամենը ստիպում է, որպեսզի մենք է՛լ ավելի սերտացնենք մեր բարեկամական կապերը, համակարգենք երկու երկրների գործողությունները` ռազմավարական հաղորդակցության մեխանիզմներ ստեղծելով», - նշել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում:

Լի Յոն Հոն պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել երկուշաբթի օրը` ապրիլի 9-ին: Երեկ նրան ընդունել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG