Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ, ФСБ) աշխատակիցներին 2018 թվականի առաջին եռամսյակում հաջողվել է վեց ահաբեկչական հարձակում կանխել: TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի խոսքով, հարձակումների մի մասը ծրագրվում էր իրականացնել մարտի 18-ին` նախագահական ընտրությունների օրը: «Հարձակումները պետք է իրագործվեին Ինգուշեթիայում և Բաշկիրիայում գտնվող ընտրատեղամասերում», - նշել է Բորտնիկովը: