Մատչելիության հղումներ

Կանխելու բան այլևս չկա, այժմ խոսք պետք է լինի Սերժ Սարգսյանին «իշխանությունից քշելու մասին»․ Լևոն Զուրաբյան


Լևոն Զուրաբյան, արխիվ

«Մենք չենք ցանկանում որևէ կերպ, լինի դա խոսքով կամ վերաբերմունքով, խանգարել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ պայքարող նախաձեռնություններին»:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, հավելելով, որ ՀԱԿ-ի կարծիքով՝ «առաջնորդման ցանկացած փորձ պետք է հիմնված լինի ոչ թե ակցիաների, այլ քաղաքական լուրջ պրոցեսի վրա»:

«Ի վերջո, այս վիճակը չի կարող երկար շարունակվել: Խոսքը ոչ թե կանխելու մասին է, կանխելու բան այլևս չկա: Երբ որ կարելի էր կանխել, մենք ամեն ինչ արեցինք: Խոսքը Սերժ Սարգսյանին իշխանությունից քշելու գործընթացի մասին է: Դա լրիվ այլ է: Սերժ Սարգսյանը կհեռանա, եթե տեսնի 100 հազարավոր մարդկանց, ողջ ժողովրդին փողոցներ ելած:

Երբ լինի նման գործընթաց, երբ ժողովուրդը ձերբազատվի անտարբերության, ընկճվաճության այն վիճակից, որի մեջ հայտնվել է, այդ դեպքում, բնականաբար, կարելի է շատ հաջող կազմակերպել լուրջ քաղաքական գործընթացներ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

XS
SM
MD
LG