Մատչելիության հղումներ

Պակիստանը պոլիոմիելիտի դեմ համազգային պայքար է հայտարարել


Պակիստանը պոլիոմիելիտի դեմ համազգային պայքար է հայտարարել՝ նպատակ ունենալով երկրում վերացնել պոտենցիալ մահացու և հաշմանդամության հանգեցնող վիրուսը։

Գործի են անցել շուրջ 260 հազար կամավորներ և աշխատողներ։ Նրանք մեկ շաբաթվա ընթացքում կփորձեն պատվաստել մինչև 5 տարեկան բոլոր երեխաներին, ասել է երկրի այդ ծրագրի ազգային համակարգողը։

Պակիստանը այն քիչ երկրներից է, որտեղ պոլիոմիելիտի վիրուսը դեռ տարածում ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG