Մատչելիության հղումներ

Բերման են ենթարկվել ՔՊ երկու համակիրներ. Լենա Նազարյան


«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյան, արխիվ

Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանության կենտրոնի բաժին են բերման ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու համակիրներ, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանները ակտիվիստների տարել են բաժանմունք ինքնությունը պարզելու համար և նշել են, որ վերջիններս իրավախախտում են թույլ տվել, մասնավորապես, ասֆալտին ներկով գրել են «Իմ քայլը»:

Նազարյանն այս պահին նույնպես ոստիկանական բաժանմունքում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG