Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը շենգենյան վիզաներ կտրամադրի «Վիզամետրիկ» ընկերության միջոցով


Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է, որ ապրիլի 10-ից Գերմանիայի դեսպանատունը Ադրբեջանի քաղաքացիներին Շենգենյան գոտու վիզաներ կտրամադրի «Վիզամետրիկ» ընկերության միջոցով:

Մարտի 28-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը նույնպես հայտարարել էր, որ վիզաների դիմումներն ապրիլի 3-ից պետք է ընդունի ռուս-թուրքական կոնսորցիում հանդիսացող «Վիզամետրիկ»-ը, ինչը մտահոգեց հայաստանյան հանրությանը․ հաշվի առնելով ընկերության ծագումը՝ մտավախություն կար, որ դեսպանատուն դիմած հայաստանցիների անձնական տվյալները կարող են հասանելի դառնալ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թուրքիային:

Հայաստանի արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ժամանակավորապես կասեցրեց «Վիզամետրիկ» ընկերության աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG