Մատչելիության հղումներ

Դերիպասկայի ընկերության բաժնետոմսերը Հոնկոնգի բորսայում ավելի քան 50 տոկոս անկում են ապրել


ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող UC Rusal ընկերության բաժնետոմսերը Հոնկոնգի բորսայում ապրիլի 9-ին ավելի քան 50 տոկոս անկում են ապրել, և ընկերության ընդհանուր արժեքը էժանացել է 2.5 միլիարդ դոլարով:

Rusal-ը նախազգուշացրել էր ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված հնարավոր տեխնիկական դեֆոլտի վտանգի մասին, սակայն միևնույն ժամանակ հավաստիացրել, որ կշարունակի իրականացնել իր բոլոր վարկային պարտավորությունները:

Օլեգ Դերպասկայի UC Rusal-ը հայտնվել է ռուսաստանյան այն ընկերությունների շարքում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն ապրիլի 6-ին պատժամիջոցներ է սահմանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG