Մատչելիության հղումներ

Բաղանիսում ադրբեջանական կողմի կրակոցներից 3 կով է սատկել


Ապրիլի 8-ին ժամը 16:30-17:00-ի սահմաններում հակառակորդի բացած կրակոցներից սատկել են բաղանիսցի Սուրիկ Ալեքսյանյանի 3 կովերը: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն «Ազատությանը» փոխանցեց․ - «Հիմա կրակոցներ չկան, վիճակը հանգիստ է: Ընդհամենը դա է եղել, երևի անասուններն ուղիղ նշանառության տակ են եղել, տեսել կրակել են: Ո՛չ ճանապարհի վրա, ո՛չ տների վրա կրակոցներ չի եղել: Դրանից հետո ու առաջ ոչ մի կրակոց չի եղել»,- ասաց Աբազյանը:

Ապրիլի 7-ին և ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Նախիջևանի հատվածում սահմանային լարվածության մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախորդ գիշերն ու անցնող օրը նաև Տավուշի հատվածում են եղել որոշ խախտումներ, հատկապես հրաձգային զենքերից: Ինչպես ես երեկ նշել էի, դար նախորդ գիշերը եղել են խախտումներ նաև Նախիջևանի ուղղությամբ: Հայկական զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին Ինչպես հայտարարության մեջ նշել էի, մենք նախազգուշացրել էինք, որ ոչինչ անպատիժ չի մնա և ադրբեջանական ուժերին կոչ էինք արել զերծ մնալ սադրանքներից: ՀՀ զինված ուժերը որևէ տեսակի կորուստներ չեն կրել»,- ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG