Մատչելիության հղումներ

Փհենյանը Վաշինգտոնին առաջարկել է քննարկել Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու հեռանկարները


Փհենյանը առաջին անգամ Վաշինգտոնին առաջարկել է քննարկել Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու հեռանկարները, այս մասին կիրակի օրը «Ռոյթերզ»-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի անանուն աղբյուրը:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, վերջերս գաղտնի շփումների ընթացքում հյուսիսկորեական կողմը հաստատել է իր շահագրգռվածությունը բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հարցում:

Մինչև վերջերս Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի պլանների մասին պատկերացում էր կազմում հիմնականում Սեուլի տրամադրած տեղեկատվության հիման վրա: Գործակալությունը հայտնում է, որ ամերիկացի և հյուսիսկորեացի ներկայացուցիչների միջև քննարկումները տեղի է են ունեցել ՄԱԿ-ում Փհենյանի ներկայացուցչությունում և հետախուզական ծառայությունների խողովակներով:

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG