Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը հայտարարել է ընտրություններում իր ղեկավարած ուժի հաղթանակի մասին


Հունգարիայի աջակողմյան կողմնորոշման վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր ղեկավարած իշխող «Ֆիդես» կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել համապետական ընտրություններում: Օրբանը այսպիսով չորրորդ ժամկետում պաշտոնավարելու հնարավորություն է ստացել:

Կիրակի կայացած ընտրություններում «Ֆիդեսը» ստացել է ձայների 48.8 տոկոսը՝ հաղթելով արմատական ազգային «Ջոբիկ» կուսակցությանը, որը ստացել է ձայների 20 տոկոսը:

Հունգարիայի ընտրական օրենսդրության համաձայն, որտեղ առաջնահերթություն է տրվում մեծ կուսակցություններին, «Ֆիդեսը» և նրա գործընկեր Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը կվերցնեն խորհրդարանի մանդատների 2/3-ը՝ ստանալով 199 տեղից 133-ը:

Խորհրդարանական մեծամասնություն ունենալը Օրբանին և «Ֆիդեսին» մեծ իշխանությամբ կօժտի: Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունները մտավախություն ունեն, որ այս իրավիճակը թույլ կտա Օրբանին սահմանադրական փոփոխություններ կատարել, ճնշել քաղաքացիական հասարակությանը և առավել ամրապնդել իր ազդեցությունը պետական կառավարման համակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG