Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է կարգադրություն Ավետիս Բերբերյանին Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի այլ կարգադրություններով Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատվել են նաև Արմեն Աբելյանը, Վարուժան Ներսեսյանը և Հրայր Ղուկասյանը: