Մի քանի ժամից Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է անցկացնելու՝ քննարկելու Սիրիայում՝ կառավարական ուժերի կողմից երկու օր առաջ իրականացրած քիմիական հարձակումը, ինչի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ՝ ներառյալ երեխաներ ու կանայք:
Բաշար Ասադի վարչակազմը հերքում է մեղադրանքը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվում է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Նիդերլանդների և մի շարք այլ երկրների պահանջով:
Մեկ տարի առաջ, երբ Սիրիայի կառավարական ուժերին մեղադրեցին քիմիական հարձակման մեջ, ամերիկյան ռազմուժը 2017թ․ ապրիլի 7-ին հրթիռային հարված հասցրեց Սիրիայի կառավարական «Շայրաթ» ավիաբազային: