Մատչելիության հղումներ

Trump Tower-ում հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է


Հրդեհ Trump Tower-ում, արխիվ
Հրդեհ Trump Tower-ում, արխիվ

67-ամյա մի տղամարդ մահացել է Նյու Յորքի Trump Tower-ի իր իսկ բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով: Հրդեհը բռնկվել է երեկ՝ ապրիլի 7-ին երկնաքերի 50-րդ հարկում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, 4 հրշեջներ թեթև վնասվածքներ են ստացել:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր Թվիթերի էջում գրել է․ -«Այն շատ լավ կառուցված շինություն է: Հրշեջները շատ լավ աշխատանք կատարեցին: Շնորհակալություն»:

Թրամփի գրասենյակները գտնվում են Trump Tower-ում, նախագահը ևս այնտեղ նստավայր ունի, սակայն Վաշինգտոն տեղափոխվելուց հետո նա այստեղ շատ ժամանակ չի անցկացնում:

Հրդեհի պահին նախագահի ընտանիքի անդամները շենքում չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG