Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ ապրիլի 7-ին՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» գիտական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների համար ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ի. գ. դ. Գագիկ Հարությունյանին շնորհվեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և Հայրապետական շքանշան», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում: