Մատչելիության հղումներ

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են


Նախընտրական քարոզարշավ Բուդապեշտում, արխիվ

Հունգարացիներն այսօր խորհրդարան են ընտրում: Նախնական հարցումների համաձայն, գործող վարչապետ Վիկտոր Օրբանի աջակողմյան «Ֆիդես» կուսակցությունը կստանա ընտրողների ձայների շուրջ 50 տոկոսը՝ Օրբանին հնարավորություն տալով արդեն երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

«Ֆիդես»-ը միգրացիոն կոշտ քաղաքականության կողմնակից է և այս հարցի շուրջ մի շարք հակասություններ ունի Եվրամիության հետ:

Բուդապեշտում իր ընտրությունը կատարելուց հետո, 54-ամյա Օրբանը հայտարարել է, որ ընտրություն է կատարելհանուն «Հունգարիայի ապագայի»:

«Մենք սիրում ենք մեր երկիրը և կպայքարենք մեր երկրի համար», - ասել է Վիկտոր Օրբանը:

Հարցումների համաձայն, գործող վարչապետի կուսակցությունը վստահորեն առաջ կանցնի ծայրահեղ ազգայնական «Ջոբբիկ» կուսակցությունից, սոցիալիստներից, և ևս մի քանի փոքր ձախակողմյան կուսակցություններից:

Հիշեցնենք, Հունգարիան հրաժարվում էր Եվրամիության կողմից հաստատված քվոտաներով միգրանտների ընդունել, ինչից հետո Եվրամիությունը հայտարարեց Հունգարիայի, ինչպես նաև՝ Լեհաստանի և Չեխիա նկատմամբ հետաքննություն սկսելու մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG