Մատչելիության հղումներ

Գերմանիայի Մյունսթեր քաղաքում մեքենան մխրճվել է բազմության մեջ, կան զոհեր, տասնյակ վիրավորներ


Գերմանիա - Ոստիկանները դեպքի վայրում, Մյունսթեր, 7-ը ապրիլի, 2018թ․
Գերմանիա - Ոստիկանները դեպքի վայրում, Մյունսթեր, 7-ը ապրիլի, 2018թ․

Գերմանիայի արևմտյան Մյունսթեր քաղաքում այսօր ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան զոհեր, շուրջ երեք տասնյակ վիրավոր:

Ըստ ոստիկանության, վարորդը հրազենով ինքնասպան է եղել:

Դեպքի վայրում այժմ ոստիկաններ են տեղաբաշխված, աշխատում են քննիչները և փորձագետները: Ոստիկանությունը մարդկանց կոչ է արել խուսափել դեպքի վայրին մոտենալուց կամ դուրս գալ այնտեղից:

Spiegel հանդեսի փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ տեղի ունեցածը հարձակում է, թեև պաշտոնական հաստատում դեռևս չկա:

Bild օրաթերթի փոխանցմամբ՝ զոհվել է երեք մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG