Մատչելիության հղումներ

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել


Արթուր Պետրոսյան, լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքէջի

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Այս մասին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը: «Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերին: Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը խիստ անհաջող էր հանդես գալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG