Մատչելիության հղումներ

Մոսկվան և Պեկինը դատապարտում են բանակցված համաձայնագրերը միակողմանի փոփոխելու Վաշինգտոնի ջանքերը


Ռուսաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Վանգ Յին հանդիպում են Մոսկվայում, 5-ը ապրիլի, 2018թ․

Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ դատապարտել են, իրենց խոսքով, ԱՄՆ-ի փորձերը՝ միակողմանիորեն փոփոխելու այն համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել բանակցությունների արդյունքում՝ սկսած Իրանի միջուկային գործարքից, գլոբալ ջերմացման դեմ պայքարի մասին պայմանագրից, մինչև միջազգային առևտրի կանոններ:

Երեկ Մոսկվայում իր չինաստանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է միայնակ որոշումներ կայացնել այն հարցերի շուրջ, որոնք կապված են բազմաթիվ երկրների հետ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդել է, որ դա դիվանագիտության հետ կապ չունի, և փորձ է արվում պարտադրել սեփական շահերը՝ ամբողջովին անտեսելով ուրիշներինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG