Մատչելիության հղումներ

Վարչապետին զեկուցվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության զարգացմանն ուղղված աշխատանքները


Կարեն Կարախետյան, արխիվ
Կարեն Կարախետյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության հետագա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, մասնավորապես, վարչապետին զեկուցվել են ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների բարելավման, ընկերությունների ներգավման նպատակով կատարվող քայլերը:

Նշվել է, որ բանակցություններ են տարվում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մեկ տասնյակ նոր ընկերությունների հետ, որոնք շահագրգռված են մուտք գործել Մեղրի ԱՏԳ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական խնդիների կարգավորման և հողատարածքների ձեռքբերման գործընթացները:

Վարչապետն ընդգծել է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարակականներ:

Պատասխանատուներին հանձնարարվել է էապես ակտիվացնել համագործակցությունն Իրանի «Արաս» ԱՏԳ-ի, ինչպես նաև իրանական համապատասխան մարմինների հետ՝ արտահանող-ներմուծող ընկերություն հիմնելու աշխատանքներին նոր թափ հաղորդելու նպատակով:

Կարեն Կարապետյանին զեկուցվել է նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի աշխատանքների ընթացքը: Տեղեկացվել է, որ արդեն ապրիլի վերջին ավարտին կհասցվեն նախագծանախահաշվային աշխատանքները:

Ծրագրով նախատեսվում է ընդլայնել մաքսակետի տարածքը, կառուցել նոր վարչական շենք իր ենթակառուցվածքներով, մաքսակետը համալրել ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG